Executive
Առցանց բիզնես կամպուս

Առցանց կրթություն համակարգված բիզնեսի զարգացման համար

Ի՞նչ է Executive-ը

Առցանց բիզնես կրթության համակարգ (մենք անվանում ենք բիզնես կամպուս)։
Մեզ մոտ կարող եք սովորել տարբեր բիզնես հմտություններ՝ ֆինանսներ, կառավարում, բիզնեսի ավտոմատացում և այլն։

question icon

Կամպուսի ուղղությունները

Գործադիր

Գործադիր ուղղությունը միտված է բիզնեսի գործադիր ֆունկցիայի զարգացմանը՝ գործառնական կառավարում, համակարգի կառուցում, օպտիմիզացիա և այլն։

Ֆինանսներ

Ֆինանսների ուղղությունը ներառում է ֆինանսների կառավարման դասընթացները։

Առկա դասընթացներ

Devon Lane

Ղեկավարի օգնական

Առցանց դասընթաց, որը կօգնի ազատել ղեկավարների ժամանակը և բարձրացնել նրանց արդյունավետությունը։

Իմանալ ավելինarrow
Devon Lane

Բիզնեսի կառավարման համակարգի մշակում

Վերացրեք քաոսը և անորոշությունը բիզնեսում, ավտոմատացրեք պրոցեսները և ազատեք Ձեր ժամանակը կարևորի համար։

Իմանալ ավելինarrow

Առաջիկա դասընթացներ

Հայկ Մարգարյան

Գործարար հաղորդակցում

Գործարար հաղորդակցումն ամբողջական դասընթաց է գործարար միջավայրում բանավոր և գրավոր հաղորդակցման կանոնների մասին։ Այն ներառում է հաղորդակցման հիմնական սկզբունքների ուսուցում, գործնական օրինակներ, վարժո

59000 AMD29000 AMD
Հայկ Մարգարյան

Ֆինանսական կառավարում փոքր բիզնեսի համար

Այս դասընթացը կսովորեցնի մշակել փոքր բիզնեսի ֆինանսական կառավարման ամբողջական մոդել։Դասընթացը մշակման փուլում է։ Նախավաճառքի փուլում կարող եք ձեռք բերել հատուկ արժեքով։ 

120000 AMD59000 AMD
Հայկ Մարգարյան

Բիզնես մոդելի մշակում և թարմացում

Այս դասընթացը բիզնեսի ամբողջական մոդելի մշակման և դրա թարմացման գործնական ուղեցույց է։ Դասընթացը մշակման փուլում է։ Նախավաճառքի փուլում կարող եք ձեռք բերել հատուկ պայմաններով։ 

200000 AMD90000 AMD
Հայկ Մարգարյան

Գործառնական տնօրեն

Ամբողջական դասընթաց գործառնական տնօրենի ֆունկցիաների, հմտությունների և նրան անհրաժեշտ կառավարչական գործիքների մասին։ Դասընթացը մշակման փուլում է։ Գործում է նախավաճառք՝ հատուկ պայմաններով։    

200000 AMD90000 AMD

Հաճախ տրվող հարցեր

Դասընթացները պարունակում են տեսական և գործնական վիդեոդասեր, որոնք խմբավորված են ըստ թեմաների։ Յուրաքանչյուր թեմային կից կան նաև օգտակար փաստաթղթեր, ձևանմուշներ կամ ուղեցույցներ։

Ամեն դասընթաց անկախ է և կարելի է անցնել առանձին։

Բոլոր դասընթացներն անընդհատ զարգանում և ընդլայնվում են։ Ավելացնում ենք նոր թեմաներ, նոր ձևաթղթեր։ Թարմացնում ենք առկա թեմաների բովանդակությունը։

Բացի այդ՝ բոլոր դասընթացներում Դուք հարցեր տալու և դրանց պատասխանները մասնագետների կողմից ստանալու հնարավորություն ունեք։

Սա նշանակում է, որ դասընթացին հասանելիության ողջ ժամկետում Դուք բացի նյութերից ունեք նաև անձնական օգնական, ով Ձեզ կուղորդի մասնագիտության ուսումնասիրման ընթացքում։

Վճարումները կարող եք կատարել երկու եղանակով․

1․ Քարտով վճարում հենց կայքում։ Այս դեպքում դասընթացին հասանելիությունը կբացվի անմիջապես։

2․ Բանկային փոխանցումով։ Այս դեպքում դասընթացին հասանելիությունը կբացվի Ձեր փոխանցումը ստանալուն պես։ Փոխանցելու համար օգտագործեք հետևյալ ռեկվիզիտները․

Թենիքս ՍՊԸ

Հ/Հ - 1570092772350100

Ամերիաբանկ ՓԲԸ

Նպատակ դաշտում գրեք դասընթացի անվանումը, որի համար փոխանցում եք, ինչպես նաև էլ․ հասցեն, որով գրանցվել եք կայքում։

Մենք նպատակ ունենք ստեղծել լավագույն հայալեզու դասընթացները գործադիր կառավարման և ֆինանսների թեմաներով։ Այնպես որ բաց և պատրաստ ենք քննարկել ցանկացած դժգոհություն և առաջարկություն։ Հավատացնում ենք, որ Ձեր բոլոր դիտարկումները կքննարկենք և կարտացոլենք մեր դասընթացներում։

Ցանկացած խնդրի կամ դժգոհության դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ էլ․ փոստով ([email protected]) կամ հեռախոսով (095 220 111)։

faq-6

Ունեք այլ հարցե՞ր

Եթե չեք գտել Ձեր ցանկացած հարցի պատասխանը, խնդրում ենք կապ հաստատել մեր թիմի հետ:

Կապ հաստատեք մեզ հետ