Բիզնեսի կառավարման համակարգի ներդրում

6-ամսյա օֆլայն խմբային քոուչինգի ծրագիր Հայկ Մարգարյանի հետ

Վերացրեք անորոշությունն ու խառնաշփոթը բիզնեսում

Դուրս եկեք օպերացիոն կառավարումից և զբաղվեք բիզնեսի զարգացմամբ

Բարձրացրեք բիզնեսի շահութաբերությունը

Ի՞նչ է տալիս կառավարման համակարգը

  • Թռիչքային աճի հնարավորություն
  • Վերահսկելիություն
  • Շահութաբերության բարձրացում
  • Բիզնեսը ռեալ գնահատելու հնարավորություն
  • Ներդրումներ ներգրավելու և բիզնեսը վաճառելու հնարավորություն

result image

Ի՞նչ արդյունքներ կգրանցեք՝ կիրառելով թրեյնինգում ներկայացվող գործիքները

  • Կմշակեք Ձեր ընկերության ֆունկցիոնալ կառուցվածքը
  • Կմշակեք հիմնական ֆունկցիաների կարգերը
  • Կնախագծեք հիմնական բիզնես պրոցեսները
  • Կօպտիմալացնեք առկա պրոցեսները, դրանց համար կմշակեք կարգեր
  • Կներդնեք հանձնարարությունների կառավարման համակարգ
  • Կներդնեք ներքին հաղորդակցման համակարգ
  • Կհասկանաք, թե ինչպես օգտագործել և ինչ պահանջել հաշվառման ծրագրից
  • Կներդնեք պլանավորման, հաշվետվությունների և վերահսկողության համակարգեր Ձեր բիզնեսում
helper image

Ինչ է պարունակում դասընթացը

Ի՞նչ կտա ղեկավարի օգնականի դասընթացն ընկերությանը

  • Ընկերությունում կառանձնացնեք ղեկավարի օգնականի ֆունկցիաները
  • Դրանց համար կնշանակեք պատասխանատու
  • Ղեկավարների աշխատանքն ավելի համակարգված և թափանցիկ կդառնա
  • Թիմը կսկսի ավելի արդյունավետ կաշխատել
  • Ղեկավարը ժամանակ կունենա զբաղվելու ռազմավարական հարցերով, խնդիրներով, որոնց լուծումն անընդհատ ձգձգվում էր։

Հայկական բիզնեսում փորձարկված մեթոդիկա

Կառավարման համակարգի ներդրման այս մեթոդիկան մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա և տեղայնացվել է հայկական բիզնեսի համար։ Մի քանի բիզնեսում հաջող ներդրումն ապացուցել է, որ բիզնեսում կառավարման համակարգի ներդրումը կարող է ազատել բիզնեսմենի ժամանակը մինչև 80 տոկոսով և մեծացնել շահույթը 3 անգամ։

Ու՞մ համար է խմբային քոուչինգը

Բիզնեսի հիմնադիրների և թոփ ղեկավարների, ովքեր

✔️ Ունեն գործող բիզնես, որի օպերացիոն գործունեության կառավարմամբ իրենք են զբաղվում

✔️ Զգում են, որ չափից շատ են խրված օպերացիոն գործունեության մեջ, ցանկանում են դուրս գալ դրանից և զբաղվել բիզնեսի զարգացմամբ

✔️ Պատրաստ են ժամանակ և էներգիա ներդնել կառավարման համակարգ ստեղծելու համար

Բիզնեսում խնդիրների մեծ մասը գալիս են կառավարման համակարգից

🔹 Բիզնեսը կախված է մի քանի աշխատակցից ➡ չկան մշակված ֆունկցիաներ, դրանց կարգեր և գիտելիքների բազա

🔹 Բոլորը գերզբաղված են, բայց արդյունք չկա ➡ պրոցեսները մշակված չեն, ինչի պատճառով ավելորդ քայլերը շատ են

🔹 Հիմնադրի ժամանակը չի հերիքում ➡ հիմնադիրը բոլոր ֆունկցիաների պատասխանատվությունը պահում է իր մոտ ու չափից շատ պրոցեսների մեջ կա

🔹Փողը չի հերիքում աճի համար ➡ ֆինանսկաան կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում

🔹Մասնագետների աշխատավարձը չարդարացված բարձր է ➡ չկա աշխատակիցների ուսուցման և ատեստացիայի համակարգ, մոտիվացիոն համակարգը սխալ է ներդրվել

🔹Կոմպետենտ աշխատակիցներ գտնել հնարավոր չի ➡ աշխատակիցների ընդունման պրոցեսը արդյունավետ չի կազմակերպվում

🔹Հոսունությունը շատ մեծ է, նոր եկող աշխատակիցները մեկ-երկու ամսից գնում են ➡ ադապտացիայի համակարգը արդյունավետ չի, կամ ընկերությունում կորպորատիվ մշակույթի խնդիր կա

🔹Աշխատակիցները մոտիվացված չեն ➡ նրանք չեն պատկերացնում, թե ուր է գնում ընկերությունը և ինչ դեր ունեն իրենք այդտեղ

🔹Մրցակցությունը խեղդում է ➡ ընկերության պրոդուկտը, վաճառքի կամ մարքեթինգի համակարգը արդյունավետ չի աշխատում

🔹Թվում է, թե փող աշխատում ենք, բայց տակը բան չի մնում ➡ ֆինանսների կառավարման համակարգը արդյունավետ չի գործում

🔹Ամեն օր նույն սխալներն են կրկնում ➡ չկան հստակ պրոցեսներ և դրանց վերահսկողություն

🔹Թիմը 2 անգամ աճել է, բայց նույն աշխատանքն ենք անում ➡ ներքին կոմունիկացիան կանոնակարգված չի, խոտան գործողությունները շատ են

🔹Սկրիպտերը գրել, տվել եմ, բայց դրանք չեն պահվում ➡ ներդրված չի ադեկվատ վերահսկողության կամ մոտիվացիոն համակարգ

🔹Չեմ կարողանում տնօրեն կամ փոխտնօրեն գտնել, որպեսզի գործս թեթևացնեմ ➡ կառավարման համակարգ չկա, կոմպետենտ մասնագետը խուսափում է գալ


Արդյունքում Դուք փորձում եք փակել բոլոր թափուր հաստիքները, միաժամանակ մի քանի մարդու գործ եք անում։ Սեփական բիզնեսից հաճույք ստանալու փոխարեն ամեն օր նյարդայնանում եք ու մտածում բիզնեսը վաճառելու մասին։

solve

Ի՞նչ ընդհանուր բան ունեն մեծ բիզնեսները

Նրանք բոլորը, առանց բացառության, ունեն ներքին օպերացիոն համակարգ (կամ կառավարման համակարգ)։ Այն թույլ է տալիս համակարգել աշխատանքը, ավտոմատացնել պրոցեսները և արագ ընդլայնել բիզնեսը։ Ուզու՞մ եք Դուք էլ միանալ նրանց շարքին։

secured

Ի՞նչ է բիզնեսի կառավարման համակարգը

Բիզնեսի կառավարման կամ օպերացիոն համակարգը գործիքների ամբողջությունն է, որը թույլ է տալիս բիզնեսն արդյունավետորեն կառավարել։ Այն կարելի է համեմատել համակարգչի օպերացիոն համակարգի հետ։ Եթե Ձեր համակարգչի վրա Windows համակարգը ներդրված չլինի, ուրիշ ոչինչ չի աշխատի։

Խմբային քոուչինգի մոդելը

Խմբային քոուչինգի մոդելը թույլ է տալիս ոչ միայն սովորել, այլև ծրագրին զուգահեռ ներդնել կառավարման համակարգի գործիքները բիզնեսում։ Մենք իրար հետ ամեն շաբաթ խորանալու ենք կոնկրետ գործիքի մեջ, որից հետո ունենալու ենք մեկ շաբաթ՝ դա ներդնելու և փորձարկելու համար։ Խմբային ֆորմատը թույլ կտա տեսնել նույն գործիքների կիրառումը տարբեր ոլորտներում ու փոխանակվել փորձով։

Ի՞նչ է ներառում քոուչինգի ծրագիրը


  • checkԲիզնեսի և նպատակների սահմանում
  • checkՖունկցիոնալ կառուցվածքի մշակում
  • checkՖունկցիաների կարգերի մշակում և ներդրում
  • checkԳործառնական պլանավորման և ժողովների համակարգի ներդրում
  • checkՀաղորդակցման և հանձնարարությունների կառավարման համակարգերի ներդրում
  • checkՊրոցեսների նախագծում և ներդրում
  • checkDeep-dive ֆինանսական կառավարման մեջ
  • checkDeep-dive մարքեթինգի և վաճառքի պրոցեսների մեջ
  • checkDeep-dive պրոդուկտի մեջ
  • checkՎերահսկողության և որակի կառավարման համակարգերի ներդրում
  • checkՀաշվառման ծրագրի ներդրման պլանավորում
Ներբեռնել ամբողջ ծրագիրը

Ի՞նչ արդյունքներ սպասել

Խմբային քոուչինգի ողջ կուրսն անցնելու և բոլոր հանձնարարությունները կատարելու դեպքում ավարտին Դուք․

Support

Կունենաք ներդրված բիզնեսի կառավարման համակարգ

Sales

Բիզնեսը կդառնա վերահսկելի և չափելի

Onboarding

Բիզնեսը կախված չի լինի ոչ Ձեզնից, ոչ թիմից

Product

Կբարձրանա բիզնեսի գրավչությունը՝ որպես պոտենցիալ գործընկեր և ներդրումների օբյեկտ

Quality

Ժամանակ կազատեք բիզնեսի զարգացմամբ զբաղվելու համար

Result

Կբարձրացնեք բիզնեսի շահութաբերությունը

feature-4

Գոհունակության 100% երաշխիք

Եթե առաջին ամսվա վերջում համարեք, որ ծրագիրը չի արդարացնում Ձեր սպասումները, մենք կվերադարձնենք Ձեր վճարած գումարը։

Փաթեթները

Գները նշված են մեկ ամսվա համար։ Քոուչինգի կուրսը տևում է 6 ամիս։

Ստանդարտ

150.000 դրամամսական/ մեկ մասնակից
190.000 դրամամսական/ երկու մասնակից

  • checkՄասնակցություն բոլոր հանդիպումներին
  • checkՀանդիպումների տեսագրությունները
  • Նախագրանցում

Բիզնես

230.000 դրամամսական/ մեկ մասնակից
270.000 դրամամսական/ երկու մասնակից

  • checkՄասնակցություն բոլոր հանդիպումներին
  • checkՀանդիպումների տեսագրությունները
  • checkՇաբաթական մեկ մենթորշիփ հանդիպում (2 ժամ)
  • Նախագրանցում

Պրեմիում

1.000.000 դրամ/ամսական

  • checkՄասնակցություն բոլոր հանդիպումներին
  • checkՀանդիպումների տեսագրությունները
  • checkՇաբաթական մեկ մենթորշիփ հանդիպում (2 ժամ)
  • checkՇաբաթական մեկ օր Ձեր բիզնեսում
  • check

    1 տարվա հասանելիություն բոլոր օնլայն դասընթացներին՝ 2 հոգու համար

  • Նախագրանցում

Գրանցվելու կարգը


  • checkՄասնակցել կարող են միայն հարցազրույց անցած և մեր կողմից հաստատված մասնակիցները։
  • check1․ Նախագրանցում - լրացնում եք Ձեր տվյալները։ Մենք Ձեզ համար օնլայն հանդիպում-հարցազրույցի օր ենք ֆիքսում։
  • check2․ Հարցազրույց - անցնում եք հարցազրույց։ ՄԵզ պետք է վստահ լինել, որ ծրագիրը Ձեր բիզնեսի համար այս պահին օպտիմալ լուծումն է։ Միաժամանակ՝ Դուք ծանոթանում եք մանրամասն ծրագրին, ստանում Ձեզ հուզող հարցերի պատասխանները։
  • check3․ Վերջնական գրանցում և վճարում
  • check3․ Վերջնական գրանցում և վճարում
Նախագրանցում

Մասնակցել կարող են միայն հարցազրույց անցած և մեր կողմից հաստատված մասնակիցները։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր ոլորտներին է ավելի հարմար այս կուրսը

Բիզնեսի կառավարման համակարգն ունիվերսալ է և աշխատում է բոլոր ոլորտներում։ Իհարկե, ամեն ոլորտն ունի իր առանձնահատկությունները, որոնք նույնպես հաշվի ենք առնելու քոուչինգի ժամանակ։

Ինչու՞ 6 ամիս

Իմ փորձը ցույց է տվել, որ կառավարման համակարգի ներդրումը միջինում տևում է 6 ամիս։ Տեսականորեն ողջ համակարգը կարելի է մշակել և ներդնել ավելի արագ, բայց թիմի դիմադրությունը, անձնակազմի փոփոխությունները, բիզնեսում ֆորս-մաժորներն ու ղեկավարի զբաղվածությունը դանդաղեցնում են պրոցեսը։

Ի՞նչ ֆորմատով են անցնում հանդիպումները

Հանդիպում ենք շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրը։ Հանդիպումը տևում է մոտ 4 ժամ։ Ամեն հանդիպմանը ուսումնասիրում ենք կոնկրետ թեմա, տեղում աշխատում ենք դրա շուրջ, ստանում ենք ամբողջ շաբաթվա հանձնարարություն՝ բիզնեսում ներդնելու համար։ Արդյունքում կուրսին զուգահեռ Դուք Ձեր բիզնեսում ներդնում եք կառավարման համակարգը։

Կլինի՞ ես չգամ, տեղակալս գա

Թրեյնինգի արդյունավետությունը պահպանելու համար պարտադիր է, որ դրան մասնակցի առնվազն բիզնեսի մեկ սեփականատերը։ Ցանկալի է, որ նրա հետ զուգահեռ մասնակցի նաև բիզնեսի օպերացիոն աշխատանքը համակարգող ղեկավարը/սեփականատերը։

Մեր գործընկերները

Թրեյնինգի հեղինակ

Devon Lane

Հայկ Մարգարյան
Հիմնադիր, մեթոդոլոգ

Բիզնեսի կառավարման համակարգերի ներդրման մասնագետ
EBRD-ի կողմից որակավորված Digital Transformation Consultant
10 տարվա փորձ տարբեր ընկերություններում գործառնական ղեկավարի պաշտոնում

Ավելի քան 10 կառավարման համակարգի ներդրման նախագիծ

Կապվեք մեզ հետ

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով.

Email Address

Էլեկտրոնային հասցե

[email protected]

Call Us

Զանգահարեք մեզ

+374 95 220 111