Ի՞նչ արդյունքներ կգրանցեք՝ կիրառելով թրեյնինգում ներկայացվող գործիքները

  • Կմշակեք Ձեր ընկերության ֆունկցիոնալ կառուցվածքը
  • Կմշակեք հիմնական ֆունկցիաների կարգերը
  • Կնախագծեք հիմնական բիզնես պրոցեսները
  • Կօպտիմալացնեք առկա պրոցեսները, դրանց համար կմշակեք կարգեր
  • Կներդնեք հանձնարարությունների կառավարման համակարգ
  • Կներդնեք ներքին հաղորդակցման համակարգ
  • Կհասկանաք, թե ինչպես օգտագործել և ինչ պահանջել հաշվառման ծրագրից
  • Կներդնեք պլանավորման, հաշվետվությունների և վերահսկողության համակարգեր Ձեր բիզնեսում
helper image

Ինչ է պարունակում դասընթացը

Ի՞նչ կտա ղեկավարի օգնականի դասընթացն ընկերությանը

  • Ընկերությունում կառանձնացնեք ղեկավարի օգնականի ֆունկցիաները
  • Դրանց համար կնշանակեք պատասխանատու
  • Ղեկավարների աշխատանքն ավելի համակարգված և թափանցիկ կդառնա
  • Թիմը կսկսի ավելի արդյունավետ կաշխատել
  • Ղեկավարը ժամանակ կունենա զբաղվելու ռազմավարական հարցերով, խնդիրներով, որոնց լուծումն անընդհատ ձգձգվում էր։

Executive սեսիաներ բիզնեսի թռիչքային աճի համար

Ի՞նչ է Executive սեսիան

Executive սեսիայի նպատակն է բիզնեսի կոնկրետ խնդրի, նպատակի կամ բլոկի զարգացման բազմակողմանի վերլուծությունը, մտքերի գեներացումն ու կոնկրետ գործողությունների պլանի մշակումը

Ինչպե՞ս են կազմակերպվում սեսիաները

  • Ուսումնասիրում ենք բիզնեսի խնդիրները և ընտրում ենք սեսիայի թեման

  • Մշակում ենք սեսիայի պլանը և մասնակիցների ցանկը
  • Կազմակերպում ենք սեսիան, գրանցում ենք որոշումներն ու հետագա աշխատանքային պլանը

result image

Executive սեսիաների հնարավոր թեմաները

Բիզնեսի օպերացիոն արդյունավետության բարձրացում

Այս սեսիայի ընթացքում Ձեր թիմի հետ համատեղ վերլուծում ենք բիզնեսի օպերացիոն համակարգի թերությունները և մշակում ենք արդյունավետության բարձրացման պլան։

Բիզնես պրոցեսների օպտիմիզացիա հաճախորդակենտրոնության համար

Հաճախորդակենտրոնությունը շատ բիզնեսների կարևորագույն սկզբունքներից է։ Բայց այդ սկզբունքն իրականություն է դառնում միայն հստակ բիզնես-պրոցեսների առկայության դեպքում։ Այս սեսիայի ընթացքում վերլուծում և կատարելագործում ենք այն պրոցեսները, որոն ուղղված են հաճախորդակենտրոն մոտեցման ապահովմանը։

Բիզնեսի կառուցվածքի մշակում/upgrade

Բիզնեսի ֆունկցիոնալ կառուցվածքը ցույց է տալիս, թե ինչ ֆունկցիաներ կան բիզնեսում և ինչպես են դրանք միմյանց հետ փոխկապակցված։ Առանց բոլորի համար հասկանալի և կիրառական կառուցվածքի՝ արդյունավետ բիզնես վարել հնարավոր չի։ Այս սեսիայի նպատակն է մշակել բիզնեսի ֆունկցիոնալ կառուցվածքը կամ կատարելագործել առկա կառուցվածքը։

Բիզնեսի Bottleneck-ի հայտնաբերում և վերացում

Ի՞նչն է հենց հիմա ամենաշատը խանգարում բիզնեսի արագ աճին։ Այս սեսիայի ընթացքում գտնում ենք այդ խոչընդոտները և մշակում դրանց վերացման պլան։

Բիզնեսի արժեքի ստեղծման շղթայի վերլուծություն և upgrade

Այս սեսիան օգտակար կլինի բարդ արժեքի ստեղծման շղթա ունեցող բիզնեսներին։ Սեսիան ուղղված է շղթայի վերլուծությանը։ Դրա ընթացքում գտնում ենք արժեշղթայում խնդիրները և զարգացման հնարավորությունները։

Ներքին կորպորատիվ ակադեմիայի ստեղծում

Ներքին կորպորատիվ ակադեմիայի նպատակն է ապահովել, որ Ձեր թիմը տիրապետի իր աշխատանքին և կարողանա գեներացնել ցանկալի արդյունքները։ Այն ներառում է նոր աշխատակիցների ուսուցման, թիմի վերապատրաստման և ատեստացիաների համակարգը։ Այս սեսիայի ընթացքում միասին պլանավորում ենք Ձեր բիզնեսի կորպորատիվ ակադեմիայի կառուցվածքն ու աշխատանքի կարգը։

Բիզնեսի միջֆունկցիոնալ կոմունիկացիայի զարգացում

Բիզնեսի շատ խնդիրներ առաջանում են տարբեր ֆունկցիաների միջև վատ հաղորդակցման արդյունքում։ Այս սեսիայի ընթացքում աշխատելու ենք բիզնեսի ներքին կոմունիկացիոն համակարգի կառուցման վրա։

Դեկոմպոզիցիա - երկարաժամկետ նպատակների վերածում օպերացիոն պլանի

Ի՞նչ է պետք, որպեսզի սահմանված նպատակներն իրականություն դառնան։ Պետք է դրանց վրա ամեն օր աշխատել։ Մենք սովորաբար կլանվում ենք ամենօրյա խնդիրներով և մոռանում ենք երկարաժամկետ պլանների մասին։ Այս սեսիան կօգնի "կարել" երկարաժամկետ նպատակների իրականացումը Ձեր առօրյա գործերի մեջ՝ ստիպելով քայլ առ քայլ իրականացնել դրանք։

Բիզնեսի աճի լծակների հայտնաբերում

Գրեթե ցանկացած բիզնեսում կարելի է գտնել այն լծակները, որոնց վրա ազդելով կարելի է արագ աճ գրանցել։ Այս սեսիայի նպատակն է գտնել Ձեր բիզնեսում նման լծակները և դրանց վրա ազդելու պլան մշակել։

Բիզնես մոդելի վերլուծություն և upgrade

Այս սեսիան հիմնված է Business Model Canva-ի մոդիֆիկացված տարբերակի վրա։ Մենք վերլուծելու ենք Ձեր բիզնեսի առկա մոդելը և այն upgrade անելու ուղիներ ենք փնտրելու։

Digital transformation պլանի կազմում

Այս սեսիայի ընթացքում դուրս կբերենք, թե հատկապես որ պրոցեսներն ու ոլորտները Ձեր բիզնեսում թվայնացման կարիք ունեն և կկազմենք Digital Transformation-ի պլան։

KPI-ների համակարգի ստեղծում

KPI-ների համակարգի մշակումը թույլ կտա բիզնեսին կենտրոնանալ այն ցուցանիշների վրա, որոնք կարևոր են աճի համար։ Այս սեսիայում դուրս կբերենք Ձեր բիզնեսի կարևորագույն KPI-ները և դրանց հաշվարկի մեթոդները։

Կառավարչական հաշվառման մոդելավորում

Կառավարչական հաշվառումը թույլ է տալիս տեղեկացված լինել բիզնեսի իրական եկամուտների և ծախսերի, բիզնեսի իրական արժեքի և այլ կարևոր ցուցանիշների մասին։ Կառավարչական հաշվառման մոդելավորումը օգտակար կլինի այն բիզնեսներին, ովքեր ունեն հաշվառման ծրագիր, բայց դրա հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործում։

Ինչպե՞ս է անցնում Executive սեսիան


  • check

    Գրանցվում եք ներքևի հղմամբ

  • checkՄենք կապվում ենք Ձեզ հետ, քննարկում ենք Ձեր պահանջմունքն ու որոշում, թե ինչ թեմայով սեսիան ճիշտ կլինի բիզնեսի համար
  • checkՊլանավորում ենք Executive սեսիայի ընթացքը, արդյունքները, որոշում ենք մասնակիցներին և պայմանավորվում ենք անցկացման մասին
  • checkԱնցկացնում ենք Execcutive սեսիան
  • check

    Տրամադրում ենք սեսիայի արձանագրություն, հետագա անելիքների պլան և կից դիտարկումներ (նկատած խնդիրներ, խորհուրդներ, մոտագա զարգացման ուղղություն և այլն)

  • check
Նախագրանցվել

ՈՒշադրություն

Executive սեսիաների կազմակերպման հնարավորությունը խսիտ սահմանափակ է։ Մինչև 2024թ․ ավարտն ունենք ընդամենը 3 սեսիա կազմակերպելու հնարավորություն։


Executive սեսիաներն անցկացնում է

Devon Lane

Հայկ Մարգարյան
Հիմնադիր, մեթոդոլոգ

Բիզնեսի կառավարման համակարգերի ներդրման մասնագետ
EBRD-ի կողմից որակավորված Digital Transformation Consultant
10 տարվա փորձ տարբեր ընկերություններում գործառնական ղեկավարի պաշտոնում

Ավելի քան 10 կառավարման համակարգի ներդրման նախագիծ

Կապվեք մեզ հետ

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով.

Email Address

Էլեկտրոնային հասցե

[email protected]

Call Us

Զանգահարեք մեզ

+374 95 220 111