Մեր մասին

Executive-ի առաքելությունն է զարգացնել Հայաստանում համակարգային բիզնեսի և գործառնական կառավարման մշակույթը։ Մենք համոզված ենք, որ բիզնեսի կայունությունն ապահովում է ամուր համակարգը, որտեղ յուրաքանչյուր օղակ իր ֆունկցիան է կատարում։ Մեր դասընթացներն ուղղված են այդ համակարգի կառուցմանն ու տարբեր օղակներին վերաբերվող հմտություններին։

Executive-ի կառավարման համակարգի մշակման մեթոդաբանությունը հիմնված է ամերիկյան և ռուսական մենեջմենթի լավագույն մասնագետների տեսության և հայկական փորձի վրա։ Մեր մեթոդաբանությամբ մշակված կառավարման համակարգերը ներդրված են տարբեր հայկական ընկերություններում և բացառիկ արդյունավետություն են ապահովել։

Այս փորձը թույլ է տալիս վստահ լինել, որ մշակել ենք մի պրոդուկտ, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր բիզնեսին Հայաստանում։


owner image
Գործադիրը հիմնադրել է
Հայկ Մարգարյանը

Հայկ Մարգարյանը կառավարման և ֆինանսների մասնագետ է, ով ունի մոտ 15 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական, արտադրության, դիստրիբյուցիայի, բիզնեսի ավտոմատացման և այլ ոլորտներում, որից մոտ 10 տարին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։

Ֆորմալ կրթությունը ներառում է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի Կառավարում (բակալավր),ֆինանսներ և վերահսկողություն (մագիստրատուրա) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Արտադրական ինժիներիա և համակարգերի կառավարում (մագիստրատուրա) ֆակուլտետները։

Հայկը 2013 թվականից ի վեր իրականացրել է ավելի քան 1000 ժամ թրեյնինգ տարբեր թեմաներով։

Կառավարման համակարգերի ներդրման և բիզնեսի ավտոմատացման ոլորտում իրականացրել է ավելի քան 10 նախագիծ։ Վերջին նախագծերից են Պրեմիում գազ և Լինկ ընկերություններում կառավարման համակարգի ամբողջական ներդրումը՝ համաձայն հեղինակային մեթոդիկայի։

Հայկ Մարգարյանը նաև EBRD-ի կողմից որակավորված Digital Transformation Consultant է։