Ի՞նչ արդյունքներ կգրանցեք՝ կիրառելով թրեյնինգում ներկայացվող գործիքները
- Կմշակեք Ձեր ընկերության ֆունկցիոնալ կառուցվածքը
- Կմշակեք հիմնական ֆունկցիաների կարգերը
- Կնախագծեք հիմնական բիզնես պրոցեսները
- Կօպտիմալացնեք առկա պրոցեսները, դրանց համար կմշակեք կարգեր
- Կներդնեք հանձնարարությունների կառավարման համակարգ
- Կներդնեք ներքին հաղորդակցման համակարգ
- Կհասկանաք, թե ինչպես օգտագործել և ինչ պահանջել հաշվառման ծրագրից
- Կներդնեք պլանավորման, հաշվետվությունների և վերահսկողության համակարգեր Ձեր բիզնեսում
Ինչ է պարունակում դասընթացը
Ի՞նչ կտա ղեկավարի օգնականի դասընթացն ընկերությանը
- Ընկերությունում կառանձնացնեք ղեկավարի օգնականի ֆունկցիաները
- Դրանց համար կնշանակեք պատասխանատու
- Ղեկավարների աշխատանքն ավելի համակարգված և թափանցիկ կդառնա
- Թիմը կսկսի ավելի արդյունավետ կաշխատել
- Ղեկավարը ժամանակ կունենա զբաղվելու ռազմավարական հարցերով, խնդիրներով, որոնց լուծումն անընդհատ ձգձգվում էր։
COO- Գործառնական կառավարման ամբողջական կուրս
1-ին COO ամբողջական թրեյնինգը հայերեն լեզվով
Հիմնավոր, պրակտիկ կրթություն, որը կդարձնի Ձեզ
պահանջված մասնագետ
Ո՞վ է COO-ն
COO-ն ընկերության գործառնական տնօրենն է։ Նա պատասխանատու է ընկերության ամենօրյա գործունեության կազմակերպման, արդյունավետության բարձրացման և տակտիկական նպատակներին հասնելու համար։
Եթե դուք պատրաստվում եք զբաղեցնել COO պաշտոնը կամ արդեն աշխատում եք այդ հաստիքում, բայց ցանկանում եք զարգացնել Ձեր հմտությունները, ապա այս թրեյնինգը Ձեր ընտրությունն է։
- 3 մակարդակ
- Գործնական և տեսական դասերի համադրում
- Հողին կպած, հայկական իրականությունում աշխատող մեթոդներ
COO 1.0 - 3 մոդուլ, 27 դաս
🔹 Առաջին մոդուլ: Հիմունքներ և կառավարման տեսություն
Այս մոդուլում կծանոթանաք կառավարման տեսության հիմնական դրույթների հետ, կսովորեք մշակել բիզնեսի ֆունկցիոնալ կառուցվածք և կանոնակարգել բիզնեսի բոլոր հիմնական ֆունկցիաները։
🔹 Երկրորդ մոդուլ։ Գործառնական կառավարում և թիմ
Այստեղ սովորելու ենք թիմի հետ աշխատանքի հիմունքները։ Դուք կսովորեք պլանավորել, բաշխել աշխատանքը թիմի մեջ, կազմակերպել և վերահսկել այն։ Դուք նաև կսովորեք մարդկանց ղեկավարելու և մոտիվացնելու հիմունքները։
🔹 Երրորդ մոդուլ։ Տեխնոլոգիաները և բիզնեսը
21-րդ դարում հնարավոր չէ պատկերացնել բիզնեսն առանց նորագույն տեխնոլոգիաների։ Երկրորդ մոդուլում ծանոթանալու ենք բիզեսի կառավարման ոլորտում կիրառվող տեխնոլոգիական լուծումներին, որոնք թույլ են տալիս ավտոմատացնել և կատարելագործել պրոցեսները։
✔️ COO 1.0 -ի արդյունքում Դուք պատրաստ կլինեք անցնել աշխատանքի միջին ընկերությունների գործառնական տնօրենի պաշտոնում, կամ խոշոր ընկերություններում միջին օղակի գործառնական ղեկավարի հաստիքում։
COO 1.0 -ն մեկնարկում է փետրվարի 10-ից։ Տեղերը խիստ սահմանափակ են:
COO 2.0 - 5 մոդուլ, 25 դաս
COO 2․0-ն նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր արդեն անցել են COO 1․0 մակարդակը, կամ բանավոր հարցազրույցում հիմնավորել են գիտելիքների և փորձի բավարար մակարդակը։
🔹 Առաջին մոդուլ։ Բիզնես պրոցեսներ և որակի կառավարում
Առաջին մոդուլում կծանոթանանք բիզնես պրոցեսների մշակման և կատարելագործման, ինչպես նաև որակի կառավարման հիմունքներին։
🔹 Երկրորդ մոդուլ։ նախագծերի կառավարում
Ցանկացած գործառնական ղեկավար պիտի տիրապետի նախագծերի կառավարման մասնագիտության հիմունքներին։ Երրորդ մոդուլն ուղղված է նախագծերի կառավարման հիմունքների ուսումնասիրությանը։
🔹 Երրորդ մոդուլ։ Կառավարչական հաշվառում և գործառնական արդյունավետություն
Երրրորդ մոդուլում սովորելու եք կառավարչական հաշվառման հիմունքները։ Մոդուլի ավարտի Դուք կկարողանաք հաշվառել ցանկացած գործունեության ծախսերը, վերլուծել դրանք և կառավարչական որոշումներ կայացնել։ Այս մոդուլը հիմնաքարային է ցանկացած օպերացիոն ղեկավարի համար, քանի որ թույլ է տալիս աշխատել ծախսերի կրճատման և արդյունավետության շարունակական բարձրացման վրա։
🔹 Չորրորդ մոդուլ։ Որոշումների կայացման տեխնիկաներ
Այս մոդուլում սովորելու ենք մշակել արդյունավետ որոշումներ՝ հիմնված տվյալների վրա, ոչ թե էմոցիաների և ինտուիցիայի։ Որոշումների կայացման հմտությունը կօգնի աշխատանքի ցանկացած իրավիճակում։
🔹Հինգերորդ մոդուլ։ Բանակցություններ
Բանակցություններ վարելու հմտությունը նույնպես շատ կարևոր է ղեկավարի համար։ Դուք Ձեր աշխատանքում անընդհատ բանակցությունների մեջ եք լինելու թիմի, գործընկերների, ղեկավարության և այլ կողմերի հետ։
✔️ COO 2.0-ն ավարտելով Դուք կարող եք վստահ դիմել գործառնական տնօրենի պաշտոնին։ Դուք արդեն կունենաք բավարար խորը գիտելիքներ նույնիսկ խոշոր ընկերություններում ամենօրյա գործունեությունը արդյունավետ կազմակերպելու համար։
COO Master - 6 մոդուլ, 27 դաս
COO Master-ը նախատեսված է արդեն փորձառու գործառնական ղեկավարների, կամ նախորդ երկու մակարդակը հաջողությամբ անցածների համար։ Այստեղ մենք է՛լ ավելի ենք խորացնելու ղեկավարման գիտելիքները և սովորելու ենք մի շարք սպեցիֆիկ հմտություններ։
🔹 Առաջին մոդուլ։ Բիզնես-պրոցեսների օպտիմալացում
Բիզնես-պրոցեսների ուսումնասիրման ավելի խորացված մոդուլում կուսումնասիրեք դրանց օպտիմիզացիայի տեխնիկաները, կծանոթանաք Lean և Six Sigma մեթոդաբանություններին։ Այս հմտությունները Ձեզ թույլ կտան մեկ մակարդակով բարձրացնել բիզնեսի գործառնական արդյունավետությունը։
🔹 Երկրորդ մոդուլ։ Digital Transformation պլանավորում և իրականացում
Այս մոդուլը կօգնի Ձեզ պլանավորել և կազմակերպել բիզնեսի թվայնացման պրոյեկտները։ Սա անփոխարինելի հմտություն է 21-րդ դարի ղեկավարների համար։
🔹 Երրորդ մոդուլ։ Կառավարչական հաշվառման վարում
Չորրորդ մոդուլում ավելի կխորացնենք մեր գործնական գիտելիքները կառավարչական հաշվառման մեջ։ Կուսումնասիրենք իրական կյանքում բիզնեսի հաշվառումը վարելու գաղտնիքները, հաշվառման ծրագրի ներդրման հիմունքները։ Կսովորենք նաև գործառնական ռիսկերի կառավարման և վերլուծություններ կատարելու հմտությունները։
🔹 Չորրորդ մոդուլ։ ERP համակարգի ներդրում
Այս մոդուլում կսովորենք ինչպես պլանավորել և ներդնել կառավարչական հաշվառման և ռեսուրսների կառավարման համակարգեր բիզնեսում։ Այդպիսի համակարգերն անփոխարինելի են այն բիզնեսների համար, որոնք զարգանալու նպատակ ունեն։
🔹 Հինգերորդ մոդուլ։ Աշխատանք CEO-ի և սեփականատիրոջ հետ
Սա շատ կարևոր թեմա է հայկական բիզնես միջավայրում աշխատող ղեկավարի համար։ Այստեղ կսովորեք արդյունավետ և փոխադարձ շահավետ հարաբերություններ ստեղծել բիզնեսի սեփականատիրոջ հետ։ Դա կարևոր է Ձեր կարիերայի և բիզնեսում ցնցումներից խուսափելու համար։
🔹 Վեցերորդ մոդուլ։ Առաջնորդում և քոուչինգ
Վեցերորդ, վերջին մոդուլն ուղղված է Ձեր առաջնորդական հմտությունները զարգացնելուն։ Այս մոդուլում կհասկանաք, թե ինչպես դառնալ առաջնորդ թիմի համար և նպաստել թիմակիցների արագ զարգացմանը։
COO 1.0-ի մանրամասները
COO 1.0 -ը մեկնարկում է փետրվարի 10-ից
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 15 հոգի
Հանդիպումները լինելու են երկուշաբթի և չորեքշաբթի օրերին,
Ժամերը՝ 19։00-21։30
Հաճախ տրվող հարցեր
Ովքե՞ր կարող են մասնակցել COO ամբողջական կուրսին
COO 1․0-ին կարող են գրանցվել բոլոր ցանկացողները, քանի որ այստեղ մենք սկսում ենք հիմունքներից։ Ընդունելության պահին Դուք հարցազրույց եք անցնելու, որտեղ պարզելու ենք Ձեր նպատակները, գիտելիքների մակարդակն ու կուրսն անցնելու մոտիվացիան։ Այս փուլում մենք իրավունք ենք վերապահում մերժել այն ուսանողներին, ովքեր մեր հիմնավոր կարծիքով դեռ պատրաստ չեն կուրսին։ Մյուս մակարդակներում մասնակցել կարող են նախորդ մակարդակ/ները հաջողությամբ ավարտած ուսանողները, կամ անհրաժեշտ գիտելիքների մակարդակը հիմնավորած անձիք։
Ինչպե՞ս են անցկացվում դասերը
Բոլոր դասերը հիմնված են առաջին հերթին փորձի վրա։ Բոլոր մոդուլներն ունեն Workshop-եր, որոնց ընթացքում մենք ամրապնդելու ենք գիտելիքներն ու սովորելու ենք դրանք պրակտիկայում կիրառել։ Դասերը մեծամասամբ օֆլայն են՝ երբեմն օնլայն հանդիպումներով։ Հանձնարարությունները դասընթացի պարտադիր մասն են, որոնք կատարելը պարտադիր է։
Արդյո՞ք ավարտին ստանալու եմ սերտիֆիկատ
Այո, ամեն մոդուլի հաջող ավարտին ստանալու եք ավարտական սերտիֆիկատ։
Արդյո՞ք ավարտական քննություն կա
Բոլոր մոդուլներից հետո Դուք հանձնելու եք մոդուլի ավարտական քննություն, որը ենթադրում եմ գրավոր և բանավոր հատվածներ։ Միայն քննությունները հաջող հանձնած ուսանողներն են ստանալու ավարտական հավաստագրեր։
Արդյո՞ք ավարտական քննություն կա
Բոլոր մոդուլներից հետո Դուք հանձնելու եք մոդուլի ավարտական քննություն, որը ենթադրում եմ գրավոր և բանավոր հատվածներ։ Միայն քննությունները հաջող հանձնած ուսանողներն են ստանալու ավարտական հավաստագրեր։
Կարո՞ղ եմ արդյոք կուրսի մասնակցության գումարը վճարել մաս-մաս
Վճարումը մաս-մաս անելու համար անհրաժեշտ է վճարման պահին ընտրել Idram&IDBank հավելվածով վճարելու տարբերակը և ընտրել Rocketline-ով վճարման եղանակը։ Դուք կարող եք հետաձգել վճարումը մինչև 1 տարով։
Ավարտելուց հետո երաշխավորագիր տալի՞ս եք
Կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները ստանում են ավարտական հավաստագրեր, ինչն արդեն ըստ էության մեր կենտրոնի կողմից երաշխավորագիր է։
Օգնու՞մ եք կուրսն ավարտելուց հետո աշխատանք գտնելու հարցում
Մենք գործընկերների մեծ ցանց ունենք, ովքեր պարբերաբար փնտրում են գործառնական ղեկավարներ։ Այդ գործընկերների հետ կիսվում ենք այն ուսանողների CV-ներով, ովքեր հաջողությամբ ավարտել են կուրսը և ցանկություն են հայտնել մեր միջոցով աշխատանք գտնելու։
Մեր գործընկերները
Թրեյնինգի հեղինակ
Հայկ Մարգարյան
Հիմնադիր, մեթոդոլոգ
Բիզնեսի կառավարման համակարգերի ներդրման մասնագետEBRD-ի կողմից որակավորված Digital Transformation Consultant
10 տարվա փորձ տարբեր ընկերություններում գործառնական ղեկավարի պաշտոնում
Ավելի քան 10 կառավարման համակարգի ներդրման նախագիծ
Կապվեք մեզ հետ
Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով.
Էլեկտրոնային հասցե
Զանգահարեք մեզ
+374 95 220 111