Օնլայն
25Սեպ

10 աննկատ խնդիր, որոնք տրանզակցիոն ծախսեր են առաջացնում բիզնեսում

Խոսնակ(ներ)՝ Հայկ Մարգարյան

Անվճար

Ներառված դասեր ՝ 1
Ավարտված է

Դասընթացի մասին

10 աննկատ խնդիր, որոնք բերում են բիզնեսում տրանզակցիոն ծախսերի աճի
 

Ձեր ֆինանսական արդյունքում “Տրանզակցիոն ծախսեր” անունով հոդված չեք գտնի։ Բայց տրանզակցիոն ծախսերը ընկերության ծախսային հոդվածների զգալի մասն են կազմում ցանկացած բիզնեսում։ 


Ի՞նչ է տրանզակցիոն ծախսը։ 


Տրանզակցիոն ծախսերը գործարքների/գործողության իրականացման ընթացքում առաջացող ծախսերն են։ Դրանք ներառում են գործարքն անելու համար ծախսվող ռեսուրսներն ու ժամանակը, ինչպես նաև թերի կամ ոչ արդյունավետ գործարքի պատճառով առաջացած կորուստները։ 
 

Տրանզակցիոն ծախսերի օրինակներ են․ 

  1. Ինֆորմացիան փնտրելու վրա ծախսված ժամանակը/ռեսուրսները 
  2. Վերահսկողության վրա ծասխվող ժամանակը/ռեսուրսները
  3. Քննարկումների, բանակցությունների վրա ծախսվող ժամանակը/ռեսուրսները
  4. Սխալների ուղղման վրա ծախսվող ժամանակը/ռեսուրսները
  5. Պրոցեսի կառավարման վրա ծախսվող ժամանակը/ռեսուրսները


Սրանք բոլորն անուղղակի կերպով մտնում են այլ ծախսային հոդվածների մեջ։ Հաճախ դրանց մեծ մասը վարչական աշխատավարձի մեջ է ներառված։ Ավելի հաճախ տրանզակցիոն ծասխերն արտահայտվում են կորցրած եկամուտի տեսքով, ինչը հայտնաբերելն է՛լ ավելի դժվար է։ Օրինակ՝ վաճառքի մասնագետը շատ ժամանակ է ծախսում քննարկումների կամ թղթաբանության վրա, ինչի պատճառով չի հասցնում ավելի շատ զանգ կատարել։ 


 

Ինչ կսովորես այս դասից

  • Կհասկանաք, թե ինչ է տրանզակցիոն ծախսը և ինչու այն չի արտահայտվում Ձեր ծախսային հոդվածներում
  • Կծանոթանաք խնդիրների 10 տեսակի հետ, որոնք բերում են այդ ծախսերի աճին
  • Կսովորեք գտնել տրանզակցիոն ծախսերի աղբյուրները
  • Կծանոթանաք այդ ծախսերի կրճատման մի քանի ալգորիթմների և գործիքների հետ

Ներառված դասեր

Խոսնակ(ներ)՝

Հայկ Մարգարյան

Հայկ Մարգարյան