Ինչպե՞ս ազատել ղեկավարի ժամանակը

"Ղեկավարի օգնական" առցանց դասընթացը կօգնի ազատել ղեկավարների ժամանակը և բարձրացնել արդյունավետությունը

accumulate image

Ինչպե՞ս

Երբ ղեկավարն ունենում է օգնական, ով իր վրա է վերցնում ժամանակատար և կրկնվող ֆունկցիաները, նա ազատում է ժամանակի մինչև 50%-ը։

Այս դասընթացի նպատակն է պատրաստել պրոֆեսիոնալ ղեկավարի օգնականներ։

Ղեկավարների 92%-ն աշխատում են արտաժամ

  • Ղեկավարը շատ ժամանակ է ծախսում տարբեր առօրյա գործերի վրա․ զանգեր, նամակներ, ժողովներ, մանր կազմակերպչական հարցեր․․․
  • Չի հասցնում կենտրոնանալ կարևոր գործերի վրա
  • Երկարաժամկետ նախագծերն անընդհատ հետաձգվում են
  • Չի հասցնում աշխատել իր մասնագիտական զարգացման վրա
diagram image

Լուծումն օգնականն է.

Պատկերացրեք, եթե Ձեր ընկերության բոլոր ղեկավարների մոտ ազատվեր օրական 1-2 ժամ։

Նոր աշխատակիցներ ընդունելու կարիք չկա

Ղեկավարի օգնականի ֆունկցիաները կարող է համատեղել աշխատակիցներից մեկը: Մեկ օգնականը կարող է աշխատել մի քանի ղեկավարի հետ:

Մենք առանց օգնական էլ աշխատում ենք

Ղեկավարի օգնական դասընթացը կանոնակարգում և պրոֆեսիոնալ մակարդակի է բերում օգնականի ֆունկցիաների կատարումը։ Դա բերում է և՛ ղեկավարի, և՛ ողջ թիմի ավելի արդյունավետ աշխատանքի։

Ինչ է անում օգնականը

  • Վերահսկում է թիմի առաջադրանքների կատարումը
  • Կազմակերպում է ժողովները, արձանագրում է արդյունքները
  • Պատասխանում է կորպորատիվ նամակներին և զանգերին
  • Կազմակերպում և վերահսկում է ղեկավարի գրաֆիկը
  • Ընդունում է հյուրերին, կազմակերպում է հանդիպումները
  • Կատարում է մանր, ժամանակատար բազմաթիվ առաջադրանքներ
  • Հավաքագրում և պահպանում է ներքին ինֆորմացիան
  • Վերահսկում է ներքին կոմունիկացիան, կարգերի պահպանումը
helper image

Ինչ է պարունակում դասընթացը

Ի՞նչ կտա ղեկավարի օգնականի դասընթացն ընկերությանը

  • Ընկերությունում կառանձնացնեք ղեկավարի օգնականի ֆունկցիաները
  • Դրանց համար կնշանակեք պատասխանատու
  • Ղեկավարների աշխատանքն ավելի համակարգված և թափանցիկ կդառնա
  • Թիմը կսկսի ավելի արդյունավետ աշխատել
  • Ղեկավարը ժամանակ կունենա զբաղվելու ռազմավարական հարցերով, խնդիրներով, որոնց լուծումն անընդհատ ձգձգվում էր։